Աբովյանի, Հրազդանի, Սևանի և Գավառի ճանապարհներին տեղ–տեղ մերկասառույց է![]() 20 մարտի 2025 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 20-ի՝ ժամը 9:00-ի դրությամբ, Սիսիանի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում անձրև է։ Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի և Արագածի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Արտաշատի և Գորիսի տարածաշրջաններում՝ մառախուղ, տեսանելիությունը կազմում է 50-60 մետր, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Չնայած եղանակային պայմաններին, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն իրականացնում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |