Գյումրիի ընտրություններին մասնակցող ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից![]() 20 մարտի 2025 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից մեկը զրկվել է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հայտ ներկայացնելով Գյումրիում տեղակայված 5 քմ-ից մեծ 68 վահանակներից 7-ի օգտագործման համար, սակայն դրանցից ոչ մեկը չի տրամադրվել կուսակցությանը, հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը։ ԿԸՀ-ի պարզաբանմամբ՝ կուսակցությունը հայտ է ներկայացրել միայն նշված 7 վահանակների համար, և քանի որ վիճակահանությամբ դրանք բաժին են հասել այլ ուժերի, կուսակցությունը չի մասնակցել մնացած վահանակների բաշխմանը։ ԿԸՀ-ի կողմից գործարկվող՝ վահանակների բաշխման վիճակահանության ավտոմատացված համակարգը իրականացրել է բաշխումը համապատասխան համամասնությամբ։ «Կարևոր ենք համարում ընդգծել, որ վիճակահանության արդյունքները պետք է հավասար պայմաններ ապահովվեն մասնակից քաղաքական ուժերի համար, և ԿԸՀ պարտավորությունն է հետևել հավասարության պայմանի պահպանմանը։ Վիճակահանության համակարգի տեխնիկական թերությունները և/կամ իրավական թերկարգավորումները չպետք է սահմանափակեն մասնակից ուժերի՝ արդյունավետ նախընտրական քարոզչություն իրականացնելու և ընտրողների կարծիքի վրա ազդելու հնարավորությունը։ Տվյալ իրավիճակում պետք է չեղյալ համարել վիճակահանության արդյունքները կամ այլ եղանակով ապահովել վահանակների համաչափ բաշխումը, որպեսզի որևէ ուժ զրկված չլինի ընտրողների հետ հաղորդակցության՝ օրենքով սահմանված միջոցներից և ապահովվի արդարացի մրցակցություն»,–ասվում է հայտարարության մեջ։ Գյումրիի ավագանու ընտրություններն անցկացվելու են մարտի 30–ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |