ՀՀ–ն ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ![]() 20 մարտի 2025 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում որոշվել է, որ Հայաստանը ՄԱԿ–ի մշտական ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Հիմնավորման մեջ նշվում է, որ կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ։ Ենթադրվում է, որ ՄԱԿ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը նշանակալի դեր կունենա ՄԱԿ Քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության (DPO) հետ կապերի խորացման գործում, ինչը կարող է նպաստել Հայաստանի խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացմանը և ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցության ընդլայնմանը։ Բացի այդ, կցորդը հնարավորություն կունենա ներկայացնելու Հայաստանի ռազմական և ռազմաքաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև երկրի դիրքորոշումները՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համատեքստում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |