ԱԽ քարտուղար․ ՀՀ–ն առաջ է մղում խաղաղության օրակարգը![]() 20 մարտի 2025 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։ «Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, և Հայաստանը, ՀՀ վարչապետի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ պայմանագրի տակ, պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի և մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- ասել է Գրիգորյանը, հայտնում է 1lurer.am-ը։ Խոսելով Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցի մասին՝ Գրիգորյանը նշել է, որ դա քննարկվելու է սահմանազատման գործընթացի շրջանակում։ Մինչդեռ արդեն հինգ օր է, ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել ապատեղեկատվություն՝ պնդելով, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ ՀՀ վարչապետի աշխատակազմը առաջարկել է ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ՝ հրադադարի խախտման դեպքերի և/կամ դրանց վերաբերյալ տեղեկությունների հետաքննության համար։ Սակայն առայժմ պաշտոնական Բաքուն որևէ արձագանք չի տվել այս առաջարկին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ՝ խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված տարբերակի ստորագրման գործընթացի շուրջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |