Արմեն Գրիգորյան. Եթե հարձակվեն, ՊՆ-ն պաշտպանելու է Հայաստանի տարածքը![]() 20 մարտի 2025 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը և սկսել տեխնիկական քննարկումներ՝ դրա ստորագրման օրվա, ժամի և այլ մանրամասների հստակեցման համար։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է պաշտպանել երկրի տարածքը ցանկացած հարձակման դեպքում, հայտնում է Panorama.am-ը։ «Բնականաբար ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստանը պաշտպանելու է, այդտեղ որևէ վտանգ չկա։ Եթե հարձակվեն՝ պաշտպանելու են ՀՀ տարածքը»,- նշել է Գրիգորյանը՝ անդրադառնալով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը չկրակելու վերաբերյալ։ Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ընթացքին՝ նա հավելել է, որ դրա ստորագրման օրվա և վայրի վերաբերյալ որոշումը դեռ չի ընդունվել, սակայն երբ այդ հարցը հստակեցվի, պայմանագրի տեքստը նույնպես կհրապարակվի։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |