Ֆինլանդիան կրկին աշխարհի ամենաերջանիկ երկիրն է, ՀՀ–ն 87-րդն է![]() 20 մարտի 2025 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Երջանկության համաշխարհային զեկույցի տվյալներով՝ Ֆինլանդիան ութերորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը։ 2024 թվականի զեկույցում լավագույն երեք հորիզոնականները կրկին զբաղեցնում են սկանդինավյան երկրները. երկրորդ տեղում Դանիան է, իսկ երրորդը՝ Իսլանդիան, հայտնում է Sputnik Արմենիան։ Ամենաերջանիկ երկրների առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Շվեդիան, Նիդերլանդները, Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։ ԱՄՆ-ն 24-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 72-րդ, իսկ Ուկրաինան՝ 105-րդ։ Բելառուսի վերաբերյալ տվյալներ զեկույցում չկան։ Հայաստանը զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը՝ դառնալով ամենաերջանիկ երկիրը հարևանների շրջանում։ Վրաստանը 91-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 106-րդ, Թուրքիան 94-րդն է, իսկ Իրանը՝ 99-րդ։ Ամենադժբախտ երկիրն Աֆղանստանն է, որը զբաղեցնում է վերջին հորիզոնականը։ Աութսայդերների թվում են նաև Սիերա Լեոնեն, Լիբանանը, Մալավին, Զիմբաբվեն, Բոտսվանան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Եմենը։ Զեկույցը կազմելիս հաշվի են առնվել վեց հիմնական գործոններ՝ սոցիալական աջակցություն, եկամուտ, առողջություն, ազատություն, առատաձեռնություն և կոռուպցիայի բացակայություն։ Այն հրապարակվում է ամեն տարի՝ Երջանկության միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ։ Ամենաերջանիկ երկրների ցուցակը հրապարակվել է առաջին անգամ 2012 թվականին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |