Անդրանիկ Քոչարյան. Այսօրվա խաղաղ օրը պետք է օգտագործենք 100%–ով, վաղը կարող է չունենանք![]() 20 մարտի 2025 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով անվտանգային իրավիճակին, նշել է, որ չի կարող մանրամասներ հայտնել առկա ձեռքբերումների մասին, քանի որ դրանք հանրային քննարկման ենթակա չեն։ Նրա խոսքով, դրանք հիմնականում վերաբերում են ռազմարդյունաբերության ոլորտին, հայտնում է Aysor.am-ը։ «Այսօրվա խաղաղ օրը պետք է օգտագործենք 100 տոկոսով, քանի որ դա կարող է վաղը չունենանք։ Եթե մի բան պետք է անենք, որ մեր անվտանգության բարձիկն ամրանա, պետք է այսօր անենք, քանի որ վաղը կարող է ուշանա։ Պետք չի շատ խոսել, պետք է նվիրումով ու հավատով աշխատել։ Անտարբերությունը շարունակում է մեզ ուղեկցել։ Եթե դա հեռացնենք, ապա մեր խնդիրներին կառերեսվենք»,-նշել է նա։ Ադրբեջանի նոր պահանջներին անդրադառնալով՝ Քոչարյանը շեշտել է. «Մեր վարչապետն ասել է, որ պատրաստ է ստորագրել, եթե այդ կետերից դուրս էլի խնդիրներ կան, ապա պետք է խոսենք, հնարավոր է մենք էլ դրանից դուրս ունենանք խնդիրներ, օրինակ՝ գերիների հարցում։ Դրա մասին, գուցե, չի բարձրաձայնվում, բայց օրակարգում կա»։ Մարտի 16–ից սկսած Ադրբեջանի ՊՆ–ն օրը մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից արձակվող կրակոցների մասին։ Հայաստանի ՊՆ–ն հետևողականորեն հերքում այդ հայտարարությունները։ Բաքվի ապատեղեկատվությունը հերքել է նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |