Դուալ կրթությունը կկանոնակարգվի՝ 16-18 տարեկանների աշխատանքի պայմանների հստակեցմամբ![]() 20 մարտի 2025 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող 16-18 տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը և անվտանգությունը պահպանելու պայմանները սահմանելու մասին» որոշում: Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նախորդ՝ 2023-2024 ուսումնական տարում 9-րդ դասարանի շրջանավարտների մոտ 30%-ը նախընտրել է կրթությունը շարունակել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) համակարգում։ Նրա խոսքով, դուալ կրթության համակարգն արդեն գործում է, որի շրջանակում ուսանողներն ու աշակերտները միաժամանակ սովորում և աշխատում են։ Քանի որ այստեղ ընդգրկված են անչափահասներ, անհրաժեշտ է ստեղծել նրանց առողջությունն ու անվտանգությունն ապահովող մեխանիզմներ։ Նախագծում հստակեցվում է, թե ինչպիսի պայմաններ պետք է ապահովվեն, որպեսզի 16-18 տարեկան անձինք ներգրավվեն օրենքով թույլատրելի աշխատանքներում՝ առանց առողջության կամ բարոյականության վրա բացասական ազդեցության։ Անդրեասյանի խոսքով՝ դուալ ուսուցմամբ կրթական ծրագրեր ներկայում իրականացվում են 21 հաստատությունում՝ 27 մասնագիտությունների գծով, և այդ ցանկը շարունակում է ընդլայնվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Նախագծի հաջորդ կարևորագույն հատվածը հետևյալն է, որ մենք քոլեջների կառավարման համակարգերում ներգավենք իրական տնտեսության այն ներկայացուցիչներին, ում համար հայեցակարգային մակարդակով և գործնականում պետք է պատրաստենք կադրեր»։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ առաջիկայում նախատեսվում է Մասիսի Գյուղատնտեսական քոլեջում ձկնաբուծության ուղղությամբ ավելի սերտ աշխատանքներ, քոլեջ է վերակառուցվում Նոր Գեղիում, որը հատկապես ինտեսիվ գյուղատնտեսության, ջերմատնային տնտեսության մասով կարող է ակտիվ համագործակցություն ունենալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |