ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան պահպանել է իր բոլոր պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակում ՀՀ հանդեպ՝ բոլորը դա գիտեն![]() 21 մարտի 2025 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության աճի մասին տեղեկություններով։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ՌԴ–ն պահպանել է իր բոլոր պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հանդեպ և բոլորը դա հրաշալի գիտեն։ «Չի կարող անհանգստություն չառաջացնել այն փաստը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի նախագծի համաձայնեցման ավարտի մասին առաջընթացի ու նորությունների ֆոնին, վերջին շրջանում, ցավոք սրտի, հաճախացել են երկու երկրների սահմանին լարվածության սրման մասին հաղորդագրությունները»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը գործընկերներին հորդորել է զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրացման։ Նա անդրադարձել է նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ մասնակցության սառեցման հարցին՝ ընդգծելով, որ այս քայլը չի նպաստում երկրի անվտանգության ամրապնդմանը։ «Միևնույն ժամանակ, հենց Երևանն է սառեցրել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ինչը չի նպաստում Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, ինչը նույնպես ակնհայտ է։ Ցանկանում եմ ասել, որ սառեցված վիճակից դուրս գալը ժամանակ է պահանջում»,–ասել է նա։ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ–ն պահպանել է իր բոլոր պարտավորությունները ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հանդեպ։ «Դրանք բոլորը ուժի մեջ են, բոլորը դա հրաշալի գիտեն»,–ասել է նա։ Մարտի 16-ից սկսած՝ Ադրբեջանը բազմիցս մեղադրել է հայկական կողմին հրադադարի խախտման մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ մեղադրանքները՝ հիշեցնելով համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին, որը պետք է զբաղվի խախտումների ուսումնասիրությամբ։ Ադրբեջանը առայժմ չի արձագանքել այդ առաջարկին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |