ՔԿ ղեկավարը խոստացել է անաչառ քննություն Ուլուբաբյանի առերևույթ խոշտանգման գործով![]() 21 մարտի 2025 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պետրոսյանը վստահեցրել է, որ օբյեկտիվ քննություն կանցկացնեն` բացահայտելու համար Տիգրան Ուլուբաբյանին առերևույթ խոշտանգելու գործը։ Այդ մասին Քննչականում երեք ժամ տևած հարցաքննությունից հետո հայտնել է Ուլուբաբյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը։ Ըստ փաստաբանի՝ Արթուր Պետրոսյանը նաև նշել է, որ առայժմ իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ մասնավորապես Լոռու մարզային վարչության պետի և նրա հինգ աշխատակիցների ձերբակալման համար իրավական հիմքեր առկա չեն, հայտնում է «Ազատությունը»։ Մարտի 22–ին Քննչական կոմիտեն նախատեսում է կազմակերպել առերեսումներ Տիգրան Ուլուբաբյանի և երկու ոստիկանների միջև։ Հարցաքննության ընթացքում, արցախցի երիտասարդը մատնանշել է իրեն ենթադրյալ խոշտանգման ենթարկած երկու անձանց անունները, որոնցից մեկը հանդիսանում է Լոռու մարզային վարչության ղեկավար պաշտոնյա։ Փաստաբանը տեղեկացրել է նաև, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Տիգրան Ուլուբաբյանի վնասվածքները չեն համարվել իրավական առումով բավարար հիմք խոշտանգման փաստը հաստատելու համար։ Վանաձորում տեղի ունեցած միջադեպից հետո Երևանի Մամիկոնյանց փողոցը ժամանակավորապես փակվել է ցուցարարների կողմից՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել ոստիկաններին։ Որոշ ժամանակ անց երթևեկությունը վերականգնվել է։ Դեպքը տեղի է ունեցել Վանաձորում մարտի 14-ին: Քրեական գործը հարուցվել է չորս օր անց՝ մեծ աղմուկից հետո: Բայց մինչ օրս հստակ չէ, թե ինչ քննչական գործողություններ են արել իրավապահները, որ հայտնաբերեն Ոստիկանության Լոռու մարզային վարչության այն աշխատողներին, որոնք 29-ամյա արցախցուն կանչել են զրույցի ու, ինչպես Տիգրան Ուլուբաբյանն է պնդում, ստիպել, որ իր վրա վերցնի բարեկամի տնից կատարված գողությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |