Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության նախագծի տեքստի համաձայնեցումը![]() 21 մարտի 2025 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին՝ կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները։ Հատկապես, ուշադրության կենտրոնում է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և այդ գործընթացի ավարտի հարցը։ Փաշինյանը կարևորել է համաձայնագիրը ստորագրելու՝ Հայաստանի պատրաստակամությունը՝ նշելով, որ այն միտված է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Քննարկման թեմա են դարձել նաև Հայաստանի ու Եվրոպական միության համագործակցությունն ու ԵՄ աջակցությամբ մեր երկրում ընթացող բարեփոխումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |