Քրիստիննե Գրիգորյան․ ՀՀ-ին սպառնացող ռիսկերը մի քանի երկրից են գալիս

Քրիստիննե Գրիգորյան․ ՀՀ-ին սպառնացող ռիսկերը մի քանի երկրից են գալիս

PanARMENIAN.Net - Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից։ Նա այդ մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա այդպես է պատասխանելով այն հարցին, թե բացի Թուրքիայից և Ադրբեջանից, կա՞ն արդյոք Հայաստանի պետականության, անկախության և տարածքային ամբողջականության համար վտանգ ներկայացնող այլ երկրներ, հայտնում է Արմենպրեսը։

«Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից»,-նշել է Գրիգորյանը՝ չմանրամասնել, թե որ երկրների մասին է խոսքը։

 Ուշագրավ
---