ԵՄ ներկայացուցիչը Պրահայում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

ԵՄ ներկայացուցիչը Պրահայում քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

PanARMENIAN.Net - Եվրոպական միության Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու հետ, որի շրջանակում անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին: Նա այդ մասին գրել է X–ի հարթակում։

ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում եղել է տարածաշրջանում խաղաղության հասնելու և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը։

Մագդալենա Գրոնոն Յան Լիպավսկու հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը։ Նա կարևորել է նաև նախորդ շաբաթ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո արված հայտարարությունները։

Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին:

Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---