Վարչապետ․ Նոր Սահմանադրության հանրաքվեն մտադիր ենք անցկացնել 2027-ին

Վարչապետ․ Նոր Սահմանադրության հանրաքվեն մտադիր ենք անցկացնել 2027-ին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նոր Սահմանադրության հանրաքվեն մտադիր են անցկացնել 2027-ին։ Նա հավելել է, սակայն, որ քաղաքական թիմում կան կարծիքներ, որ այն պետք է զուգորդել 2026–ի խորհրդարանական ընտրությունների հետ։

Վարչապետը հավելել է, որ նոր սահմանադրության հարցը վաղուց ձևավորված ներքաղաքական օրակարգի հարց է, որն ի հայտ է եկել դեռևս 2018-ից և ամրապնդվել է 2020-ից հետո

«Ներքին քաղաքական օրակարգում 2018 թվականից, 2020-ից կա նոր Սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ, խոսույթ, և մենք գնալու ենք այդ օրակարգին։ Սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է։ Չնայած մյուս կողմից պետք է նաև խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Հետևաբար, անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է նորանոր պահանջներ առաջ քաշել՝ վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, ասեմ՝ կարող է, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են»,–ասել է Փաշինյանը։

Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ անդադար կրկնում են, որ մինչև ՀՀ–ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվի։

 Ուշագրավ
---