Մայիսի 28-ին Ապարանում տոնական միջոցառումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին` Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Սարդարապատում ու Բաշ-Ապարանում հաղթանակի օրը «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը ծրագրում է ավանդական տոնական միջոցառումներ անցկացնել: «Միջոցառումները կսկսվեն Սեդրակ Ջալալյանի եւ Դրաստամատ Կանայանի հուշարձաններին, ինչպես նաեւ Արցախի ազատագրման ժամանակ զոհված ապարանցի կամավորների հուշարձանին ծաղկեպսակներ դնելու արարողությունից: Սարդարապատում հաղթանակ էր տարվել մայիսի 26-ին, Բաշ-Ապարանում մարտերը շարունակվել են մինչեւ մայիսի 29-ը: Բայց քանի որ 1918 թվականի մայիսի 28-ին թուրքական զորքերը ետ էին մղվել Հայաստանից, ապա մենք հաղթանակը տոնում ենք հենց այդ օրը», - լրագրողներին ասել է «Նիգ Ապարան» հայրենակցական միության ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:



Ապարանի մոտ մարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 22-ին, երբ 10 հազարանոց թուրքական զորքը քրդերի 3 հազարանոց ջոկատով հատել էին Ապարանի սահմանը: Հարձակմանն ի պատասխան Սեդրակ Ջալալյանը, Արսեն Տեր-Պողոսյանն ու քահանա Հովհաննես Տեր-Մինասյանը կազմակերպել էին Բաշ-Ապարանի պաշտպանությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---