Կոպիրկին․ Եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են արդիական լինել![]() 22 մարտի 2025 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի ամբողջ փաթեթը շարունակում է արդիական մնալ։ Նա այդպես է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հնարավոր այցը տարածաշրջան, հայտնում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Իգոր Խովաևը պատրաստակամություն է հայտնել կրկին այցելել տարածաշրջան՝ շարունակելու խորհրդակցությունները կողմերի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Իգոր Խովաևը բազմիցս եղել է տարածաշրջանում, բավականին ակտիվ աշխատել է այդ ուղղության վրա: Մի շարք եռակողմ պայմանավորվածություններ կան, որոնք, մեր կարծիքով, արդիական են մնում», – ասել է Կոպիրկինը: Դեսպանի խոսքով, Մարիա Զախարովայի հայտարարությունները լիովին ներկայացնում են Ռուսաստանի կայուն և հետևողական դիրքորոշումը։ Մոսկվան միշտ հայտարարել է պատրաստակամության մասին՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը այն չափով ու ձևով, ինչն ակնկալում են կողմերը։ Անդրադառնալով ԱՄՆ զինտեխնիկայի՝ Հայաստան ժամանակավոր տեղափոխման մասին տեղեկատվությանը՝ Կոպիրկինը նշել է, որ մամուլի հաղորդումների համաձայն, այն նախատեսված է ուսումնական նպատակների համար։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Ռուսաստանի մտահոգությունը՝ կապված արտաքին ուժերի՝ տարածաշրջան առճակատման սխեմաներ ներմուծելու փորձերի հետ, ինչը, ըստ նրա, չի նպաստում խաղաղությանն ու կայունությանը։ «Եթե դա տեղի է ունենում, ապա դա, իհարկե, մտահոգիչ պահ է, գործոն, որը հազիվ թե ծառայում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը», – ասել է Կոպիրկինը։ ՌԴ դիրքորոշմամբ՝ տարածաշրջանային հարցերի լավագույն լուծումը հնարավոր է ապահովել հենց տարածաշրջանի երկրների կողմից՝ առանց արտաքին միջամտությունների։ Մարիա Զախարովան հայտնել էր, թե Մոսկվան պաշտոնապես դիմել է Երևանին՝ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով ԱՄՆ զինտեխնիկայի Հայաստան տեղափոխման վերաբերյալ։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Իգոր Խովաևը պատրաստակամություն է հայտնել կրկին այցելել տարածաշրջան՝ շարունակելու խորհրդակցությունները կողմերի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |