Նորիկյան․ Հնարավոր է՝ զինկացարանում հրդեհի գործով ոչնչացվել են կարևոր հետքեր![]() 22 մարտի 2025 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում մարտի 21–ին շարունակվել է Ազատ գյուղի զորամասի կացարանում զոհված 15 զինծառայողի մահվան գործով դատավարությունը։ Նիստի ժամանակ մեղադրյալներից Եղիշե Հակոբյանը առարկել է հրապարակային դատաքննությանը, ինչի արդյունքում դատարանը արգելել է տեսանկարահանումն ու ձայնագրումը։ Դատարանի նիստից հետո տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը մանրամասներ է ներկայացրել քննության ընթացքից՝ նշելով, որ հարցաքննվել է դեպքի վայրում գործող հրշեջների խմբի հրամանատարը, հայտնում է Aravot.am-ը; «Այդ անձի ցուցմունքով ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ դեպքի վայրը խախտվել է: Այդ խախտումն իրականացվել է ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով: Քննչական խմբին հնարավորություն չի տրվել, որ հասնի ժամանակին ու իրականացնի անհետաձգելի քննչական միջոցառումներ: Դեռ պետք է պարզել՝ քննչական մարմինը դիտավորյա՞լ է ուշ եկել, թե՞ օբյեկտիվ պատճառներից ելնելով…. թե՛ հրշեջ ծառայության, թե՛ ռազմական ոստիկանության, թե՛ քննչական մարմինների, թե՛ զորամասի զինված ուժերի համապատասխան հրամանատարական կամ ստորաբաժանումների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից կոպտորեն խախտվել են իրենց իրավասությունների շրջանակում իրենց վրա դրված պարտականությունները: Ինչի արդյունքում խախտվել է դեպքի վայրը, ինչի արդյունքում չենք բացառում, որ ոչնչացվել են շատ կարևոր հետքեր, որոնք կարող էին լույս սփռել այս ողբերգության ամբողջական պատկերի վրա»,–ասել է նա։ Նորիկյանի խոսքով՝ դատական նիստի ընթացքում քննարկվել է նաև մեղադրյալներ Գոռ Ալեքյանի և Մառլեն Սարգսյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքի։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։ Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։ Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Ալեքյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |