ԶԼՄ․ Սիրիայի նոր նախագահը Ռուսաստանից պահանջել է արտահանձնել Ասադին![]() 22 մարտի 2025 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարան դիմել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով արտահանձնել Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին, ով քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում։ Այդ մասին հայտնել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը X սոցիալական ցանցում՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեռուստաալիքը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել, գրում է «Կոմերսանտը»։ 2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում իշխանության է եկել «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ծայրահեղական թուրքամետ խմբավորումը, ինչից հետո Բաշար Ասադը հրաժարական է ներկայացրել և ընտանիքի հետ մեկնել Ռուսաստան։ Նա եղել է Սիրիայի նախագահը 2000 թվականի հուլիսի 17-ից՝ ղեկավարելով երկիրը 24 տարի։ 2025-ի մարտին Սիրիայի ալավիներով բնակեցված շրջաններում սկսել են զինված բախումներ նոր ռեժիմի ուժային կառույցների և նախկին նախագահի կողմնակիցների միջև։ Մարտի 7-ին կառավարական բանակը վերահսկողություն է սահմանել Տարտուսի և Լաթաքիայի կենտրոնական շրջաններում։ Այդ ժամանակ Ահմեդ աշ-Շարան դիմել է ապստամբներին՝ կոչ անելով «զենքը դնել և հանձնվել, քանի դեռ ուշ չէ»։ Նա նաև ընդգծել է, որ այս զարգացումները եղել են «սպասելի խնդիր»։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Սիրիայում զոհվել է մոտ 1500 մարդ։ Մարտի 13-ին երկրի ժամանակավոր ղեկավարը ստորագրել է սահմանադրական հռչակագիր, որը սահմանում է անցումային շրջանի իրավական հիմքը։ Այդ շրջանը, ըստ հռչակագրի, տևելու է հինգ տարի։ Մարտի 20-ին Վլադիմիր Պուտինը պաշտոնական ուղերձ է հղել Ահմեդ աշ-Շարային՝ հայտնելով իր աջակցությունը Սիրիայի նոր կառավարության կայունություն վերականգնելու ջանքերին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |