Վարդան Ղուկասյանը ձայնագրություն է հրապարակել․ Նա կոչ է արել ցույցի դուրս գալ ԱՄՆ դեսպանատան մոտ

Վարդան Ղուկասյանը ձայնագրություն է հրապարակել․ Նա կոչ է արել ցույցի դուրս գալ ԱՄՆ դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը կալանավայրից ձայնագրություն է հրապարակել՝ հայտարարելով, որ իր փաստաբանական խմբին վերագրվող ինֆորմացիայի հավաքագրման տեղեկությունը լիովին հավաստի է, տրամադրված հեռախոսահամարը՝ գործող։

Ղուկասյանն իր աջակիցներին կոչ է արել մարտի 25–ին հավաքվել ԱՄՆ դեսպանատան դիմաց և պահանջել արդար քննություն իր գործով։

Նա նաև նշել է, որ իր Տելեգրամ ալիքում տեղադրվող նյութերը հրապարակվում են իր գիտությամբ։

Նա նաև կոչ է արել ԱՄՆ–ում գտնվող հայաստանյան ուժային կառույցների նախկին աշխատակիցներին հաղորդում տալ ՀՀ–ում կոռուպցիայի վիճակի մասին։

«ԱՄՆ տարածքում գտնվող այն անձինք (անկախ նրանից ԱՄՆ քաղաքացի են թե ոչ), որոնք նախկինում աշխատել են ՀՀ պետական կամ ուժային կառույցներում և ցանկանում են հայտարարություն կամ հաղորդում տալ Հայաստանում կոռուպցիոն իրավիճակի մասին, կարող են հանդիպել իմ փաստաբանական խմբի հետ: Գաղտնիությունը՝ կապահովվի: Խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (702) 953 -9500, աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 9:00-ից - 18:00-ը»,–ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Լաս Վեգասի դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ և նա կշարունակի մնալ անազատության մեջ։

ԱՄՆ Մաքսային և միգրացիայի վարչության տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն կանոնների խախտման համար։ Ըստ ամերիկյան կողմի՝ նա 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի լքել երկիրը նախատեսված ժամկետում։

Բացի միգրացիոն կարգի խախտումից, դատարանը պետք է քննի նաև Հայաստանի գլխավոր դատախազության 2023 թվականին ներկայացրած միջնորդությունը՝ Ղուկասյանին արտահանձնելու վերաբերյալ։

 Ուշագրավ
---