Տնտեսագետը հաշվել է, թե որքան գումար է հատկացվել Մինսկի խմբին

Տնտեսագետը հաշվել է, թե որքան գումար է հատկացվել Մինսկի խմբին

PanARMENIAN.Net - Տնտեսագետ Սուրեն Պարսյանը անդրադարձել է այն հարցին, թե որքան գումար է հատկացվել ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի լուծարումն է պահանջում Ադրբեջանը։ Նա այդ մասին գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, ներկայում արդեն հայկական կողմը, հաճախ է շրջանառության մեջ դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ցրելու գաղափարը՝ փորձելով դրանով վերջ դնել Արցախի հիմնախնդրով զբաղվող միջազգային մասնագիտացված ինստիտուտի հետագա գործունեությունը»,–գրել է նա։

Հարկ է նշել, որ ԵԱՀԿ համախմբված բյուջեի շրջանակում ամեն տարի նախատեսված է հատկացնել Մինսկի խմբին 911 200 ԱՄՆ դոլար, սակայն փաստացի ավելի քիչ գումար է ծախսվում այս ուղղությամբ, մասնավորապես՝ 2018թ․ փաստացի ծախսվել է 366 553 ԱՄՆ դոլար, 2019թ․՝ 434 635 ԱՄՆ դոլար, 2020թ․՝ 716 955 ԱՄՆ դոլար, 2021թ․՝ 328 423 ԱՄՆ դոլար։

Ուշագրավ է, որ 2020 թվականին՝ 44-օրյա արցախյան պատերազմով պայմանավորված, ամենաշատ գումարն է ծախսվել Մինսկի խումբը”,–գրել է նա։

Նա նաև նշել է, որ տեղեկությունները ԵԱՀԿ-ի համախմբված բյուջեից 2022-2024 թվականների համար ներկայում հասանելի չեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հնարավորությանը՝ նշելով, որ կան քննարկելի և չքննարկելի հարցեր, և ՄԽ հարցը հենց քննարկելի հարցերից է։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը քննարկելի և օրակարգային հարց է, և մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը»,–ասել է նա։

 Ուշագրավ
---