Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների նոր կարգավորումներ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների նոր կարգավորումներ

PanARMENIAN.Net - Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Դրանց համաձայն, կայանները հնարավոր է տեղադրել համայնքին պատկանող հենասյուների վրա կամ վարձակալել կայանների հարակից հողամասը։

Քաղաքապետարանը, կարևորելով էլեկտրական տրանսպորտի խթանումը և շրջակա միջավայրի պահպանությունը, հայտնել է համագործակցության պատրաստակամության մասին բոլոր շահագրգիռ կողմերի՝ թե՛ կազմակերպությունների, թե՛ անհատների հետ։

Հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատներն իրենց դիմումներն ուղարկել կարող են մինչև ապրիլի 15-ը՝ ուղարկելով նամակ transport@yerevan.am էլեկտրոնային հասցեին։

Դիմումների ուսումնասիրությունից հետո նախաձեռնող կողմերի հետ հանդիպումներ կկազմակերպվեն՝ ծրագրի մանրամասներն առավել լայն քննարկելու նպատակով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---