Աբրահամյան. Իշխանությունը շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը նվաճում է համարում![]() 22 մարտի 2025 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երբ մի պաշտոնյա հայտարարում է, թե վերջին յոթ տարիներին ոչինչ չի զիջել և որ Հայաստանը դարձել է ավելի անկախ ու ինքնիշխան, դա միայն առաջին հայացքից կարող է թվալ չափազանցված սուտ։ «Սա ևս մեկ հաստատումն է այն բանի, որ սրանց իշխանությունը Հայաստանի շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքային կորուստները, ռազմավարական դիրքերի հանձնումն ու բոլոր ճակատներում տապալումները իրենց կյանքի և իշխանության նվաճումն են համարում: Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդը դավաճանության հետևանքով են այս ողբերգական կետին հասել ու դրա պատասխանատուներն իրենց հանրային խոսքով հաստատում և պարբերաբար ինքնախոստովանական ցուցմունքներ են հնչեցնում»,- գրել է Աբրահամյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է․ «Ի՞նչն ենք զիջել, ես 7 տարի ՀՀ վարչապետ եմ, իմ կարծիքով՝ ՀՀ-ն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։Այն, ինչ մենք անվանում ենք «չզիջման» շրջան, մենք զիջած ենք եղել ամենակարևորը՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը և պետականությունը։ Հետևաբար, ասեք՝ ինչն ենք զիջել»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |