Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել աշխարհի գավաթի 3-րդ փուլում

Արթուր Դավթյանը ոսկի է նվաճել աշխարհի գավաթի 3-րդ փուլում

PanARMENIAN.Net - Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանի ոսկե մեդալակիր:

Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի երրորդ փուլում, որը տեղի է ունեցել Անթալիա քաղաքում, Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում նվաճել է առաջին հորիզոնականը՝ արժանանալով ոսկե մեդալի, հայտնում է Արմենպրեսը։

Մինչ այս հաջողությունը, Դավթյանը հաղթել է նաև աշխարհի գավաթի առաջին փուլում, որը տեղի է ունեցել Գերմանիայի Կոտբուս քաղաքում:

Հայաստանի հավաքականը բաց է թողել աշխարհի գավաթի երկրորդ փուլը, որը անցկացվել է Բաքու քաղաքում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---