Թաթարաշվիլի․ Հայերը 10։0 հաղթեցին մեզ հյուրընկալությամբ, էթիկայով և մարդկային հատկանիշներով![]() 24 մարտի 2025 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում կայացած Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումից հետո մարզադաշտում լարված իրավիճակ է ստեղծվել՝ վրացի երկրպագուների կողմից նետվել են տարբեր առարկաներ հայ երկրպագուների ուղղությամբ։ Արձագանքելով միջադեպին՝ վրացի ակտիվիստ, կինեմատոգրաֆում կանանց դերի և գենդերային ներկայացվածության հարցերով զբաղվող փորձագետ Թամթա Թաթարաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որը հայերը հայերը 10։0 հաղթեցին վրացիներին հյուրընկալությամբ և մարդկային հատկանիշներով։ «Հայերը 10:0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով։ Խայտառակություն և ամոթ․ թող գոնե հավաքականը կամ ֆեդերացիան արձագանքեն այս ամենին և ներողություն խնդրեն հայկական կողմից»,- գրել է նա։ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել հայ ֆուտբոլասերներից` Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ վրացի երկրպագուների խմբի սադրիչ պահվածքի համար: Այդ մասին տեղեկություն է տարածել «Հայկական առաջին ճակատ» երկրպագուական շարժման համահիմնադիր Սերգեյ Ջանջոյանը, հայտնում է Արմենպրեսը։ «Վրաստանի հավաքականի ֆան շարժումը՝ «Կոմագեբին», ներողություն է խնդրել մեզնից մարզադաշտի իրենց մի քանի տասնյակ երկրպագուների ու սխալ պահվածքի համար, սոլիդարություն հայտնել մեր պայքարում։ Ինչպես նշել եմ մի քանի անգամ, ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը, կարծում եմ, կնպաստի, որ մեր երկրների ֆան ակումբները ավելի մտերմանան»,- նշել է Ջանջոյանը: Նա հավելել է, որ վրացի երկրպագուների սադրիչ գործողությունների մասին կխոսի ավելի ուշ։ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն՝ պարտվելով 1։6 հաշվով։ Խաղի ավարտին վրացի երկրպագուներից մի խումբ ներխուժել են խաղադաշտ և փորձել մոտենալ հայ երկրպագուների հատվածին՝ նրանց ուղղությամբ նետելով պլաստիկե ու մետաղական տարաներ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |