Թուրքիայի նախկին դեսպան. ՀՀ հետ սահմանի հարցը շահարկվում է՝ Բաքվի հետ համակարգում ենք ամեն քայլ

Թուրքիայի նախկին դեսպան. ՀՀ հետ սահմանի հարցը շահարկվում է՝ Բաքվի հետ համակարգում ենք ամեն քայլ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը, անդրադառնալով որոշ հրապարակումների ադրբեջանական լրատվամիջոցներում, հայտարարել է, որ ՀՀ հետ սահմանը բացելու շուրջ շահարկումներ և որ Թուրքիան երբեք այնպիսի քայլ չի անի, որը կարող է հակասել Ադրբեջանի շահերին։

Ադրբեջանում տարակուսած են այն փաստից, որ Թուրքիան և Հայաստանը համաձայնեցրել են 10 օրով «Մարգարա» անցակետի բացումը՝ Հայաստանից Սիրիա հումանիտար բեռների տարանցման համար։

Նրա խոսքով՝ սահմանի հնարավոր բացման մասին կեղծ տեղեկություններով հասարակությանը մոլորեցնելու փորձերն անհաջողության են դատապարտված, գրում է Azertag-ը։

Նա ընդգծել է, որ սահմանն իբր առանց Բաքվի տեղյակ պահելու բացելու մասին որոշ պնդումներ իրականում ուղղված են թուրք-ադրբեջանական եղբայրական կապերին վնաս հասցնելուն։

«Որոշ լրատվամիջոցների պնդումները, թե իբր Անկարան բացել է Հայաստանի հետ սահմանը՝ առանց այդ մասին Բաքվին տեղեկացնելու, նպատակ ունի վնասել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությանը։ Կեղծ տեղեկությունների հետևում կանգնած են Թուրքիայի և Ադրբեջանի միասնությամբ և սերտ համագործակցությամբ մտահոգված շրջանակները: Թուրքական իշխանություններն ադրբեջանական կողմի հետ սերտորեն համակարգում և քննարկում է Երևանի հետ կապված ցանկացած քայլ», - ասել է նա. և շարունակել:

Նախկին դեսպանը հավելել է, որ եթե Թուրքիան և Հայաստանը երբևէ հասնեն հարաբերությունների կարգավորման, ապա դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Երևանի և Բաքվի միջև հաստատվի խաղաղություն։

«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է արդյունքի հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են այդ մասին»,–ասել է Քըլըչը։

Մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու նպատակով մարտի 21–ից տաս օրով բացվել է Մարգարայի կամուրջը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 32 տարի փակ մնացած սահմանային անցակետը։ Նմանատիպ քայլ է իրականացվել նաև 2023 թվականին, երբ Հայաստանը Մարգարայի կամրջով՝ որը փակ էր 1993-ից, Թուրքիա էր տեղափոխել 100 տոննա հումանիտար բեռ։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---