Մխիթարյան․ Գյումրիին հարկավոր է տրանսպորտային նոր համակարգի ներդրում՝ նաև ֆայտոններով![]() 24 մարտի 2025 - 12:47 AMT PanARMENIAN.Net - «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը դիմել է գյումրեցիներին՝ ներկայացնելով իր տեսլականը քաղաքի տրանսպորտային ապագայի վերաբերյալ։ «Գյումրիին հարկավոր է տրանսպորտային նոր համակարգի ներդրում: Mենք մշակելու և ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր հանրային տրանսպորտի համարգ, այն կունենա վայելուչ ու արդյունավետ շարժակազմ և ողջամիտ սակագին։ Պետք է հասնենք նրան, որ Գյումրիում հանրային տրանսպորտով երթևեկելը լինի շատ ավելի հարմար ու տնտեսապես էֆեկտիվ, քան անձնական մեքենաներով շրջելը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա հավելել է, որ տրանսպորտի մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև ավանդականի մասին։ «Մեր քաղաքի դեմքն ու գույնը տասնամյակներ շարունակ եղել են Գյումրվա հայտնի ֆայտոնները։ Մենք մտադիր ենք վերականգնել այդ ավանդույթը և ներդնել առավել կարևոր պատմական վայրերը միմյանց կապող երթուղիներ: Հիշեք, քվեաթերթիկ համար 9-ը»,–ժասել է նա։ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |