Դանիելյան․ Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ՝![]() 24 մարտի 2025 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ընդգծել է, որ Բաքուն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ՝։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Օրերս Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունից տեղեկացանք, որ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներն ավարտվել են։ Հայկական կողմն ընդունել է մեզ պարտադրվող, մինչ օրս չհամաձայնեցված երկու պահանջները ևս», գրել է նա։ Պատգամավորը նշել է, որ մինչ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում է սա ներկայացնել որպես հաղթաթուղթ, Ադրբեջանը հայտարարում է, որ բանակցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն է։ «Սրանից բացի, առաջ են քաշվում միջանցքի տրամադրման, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, հայ-ադրբեջանական սահմանից դիտորդների դուրս բերման, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ նախապայմանները։ Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ՝ միառժամանակ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ ունի 0 վստահություն»,–գրել է պատգամավորը։ Նա շեշտել է, որ իսկական խաղաղությունն անհնար է առանց ազգային արժանապատվության պահպանման և պատմական ժառանգության հարգման։ «Խաղաղության ձեռքբերումը պետք է լինի յուրաքանչյուրիս նպատակը։ Բայց այդ ճանապարհին մենք չպետք է կորցնենք մեր արժանապատվությունը, հրաժարվենք ազգային իղձերից, արժեքներից, պատմությունից»,–գրել է նա։ Պատգամավորի համոզմամբ՝ նման փաստաթուղթը վտանգ է ներկայացնում ոչ միայն պետականության, այլ նաև ազգային ինքնության և գոյության համար։ «Այդպիսի փաստաթուղթը վտանգ է ոչ միայն մեր երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, այլ, նախևառաջ, մեր ժողովրդի ինքնության և գոյության համար։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա, թե ինչ սպառնալիքներ է պարունակում այս փաստաթուղթը և թույլ չտա, որպեսզի այն վաճառեն իր վրա որպես Խաղաղության համաձայնագիր»,–ասվում է գրառման մեջ։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |