Միրզոյան․ Բաքուն նոր արհեստական պայմաններ է առաջ քաշում![]() 24 մարտի 2025 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ, չնայած տասնամյակների հակամարտությանը, տարածաշրջանում ստեղծվել է իրական հնարավորություն՝ վերջ դնելու թշնամանքին և հաստատելու կայուն խաղաղություն, սակայն, Բաքուն նոր արհեստական պայմաններ է առաջ քաշում։ Միրզոյանն այդ մասին ասել է Բրազիլիա պաշտոնական այցի շրջանակում տեղի ամենամեծ և ազդեցիկ օրաթերթերից մեկին՝ Folha-ին տված հարցազրույցում։ «Հայաստանում մենք տեսնում ենք այս հնարավորությունը և լիովին հավատարիմ ենք խաղաղության այս օրակարգին։ Վերջապես, մեր ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ կարողացանք վերջնականացնել պայմանագրի նախագիծը։ Այս խաղաղության պայմանագիրը սահմանում է մի շարք կարևոր դրույթներ, որոնք, եթե ստորագրվեն, վավերացվեն և կյանքի կոչվեն, կարող են դառնալ ամուր հիմք հետագա քայլերի համար։ Ես հիմնականում խոսում եմ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին. մենք ճանաչում ենք այդ ամբողջականությունը` Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) մեր երկրների միջև գոյություն ունեցած սահմանների հիման վրա։ Սա կենսական նշանակություն ունի։ Մենք նաև պարտավորվում ենք ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց, ինչպես նաև այլ պայմանավորվածություններ։ Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած, ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատումը։ Մենք գրեթե հասել ենք նպատակին. մեզ անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը»,–ասել է նա։ Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը հանդես է եկել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման առաջարկով՝ հատկապես վերագործարկելով խորհրդային տարիներին գործած երկաթուղին, ինչպես նաև առաջարկել է զենքի վերահսկման և վերահսկողական մեխանիզմ ստեղծել՝ արձագանքելով Ադրբեջանի բարձրացրած մտահոգություններին։ «Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, ինչպես ասացի, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։ Մարտի 13-ին պաշտոնական Երևանը և Բաքուն հայտնել են, որ խաղաղության պայմանագրի նախագիծը վերջնական համաձայնեցված է, և բանակցային փուլն ավարտված է։ Չնայած այս հայտարարությանը, Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է, որ հետագա փուլում Հայաստանը պետք է վերացնի Սահմանադրությունում առկա տարածքային նկրտումներն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև արձանագրի Մինսկի խմբի և դրա մնացորդների լուծարումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |