Հրանտ-Լեոն Ռանոսը. Բոլորը գիտեն, որ ինձ համար մեծ պատիվ է խաղալ հավաքականում![]() 24 մարտի 2025 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, արձագանքելով Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու մասին գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպի որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն ճանաչողները գիտեն, որ իր երկրի՝ Հայաստանի համար խաղալն իր համար «հնարավոր ամենամեծ պատիվն է»։ Ռանոսը նշել է, որ, պահպանելով մարզչի հետ ունեցած զրույցի գաղտնիությունը, ցանկացել է բացատրել իրավիճակը և հայտնել պատրաստակամությունը՝ օգնելու հավաքականին։ «Ես ցանկանում էի խոսել իմ իրավիճակի մասին: Ցանկանում էի նրան տեղյակ պահել, որ ես պատրաստ եմ, ինձ լավ եմ զգում և լիովին մոտիվացված եմ խաղալու ու օգնելու թիմին։ Ի զարմանս ինձ՝ մարզիչն ինձ ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ կապված պլաններ չունի: Սա, բնականաբար, ինձ շատ վշտացրեց: Քանի որ խաղաժամանակ ստանալն այս պահին ինձ համար շատ կարևոր է, և ես այն ստանալու որևէ հեռանկար չունեի։ Համաձայնվեցի վերադառնալ Կայզերլաուտերն՝ պատրաստվելու հաջորդ խաղին: Եվ մենք սա միասին որոշեցինք»,–գրել է նա։ Նա վստահեցրել է, որ իր համար ավելի լավ բան չկա, քան իր երկրի՝ «Հայաստանի համար խաղալը, և որ դա միշտ այդպես կլինի»։ Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի խաղում Երևանում պարտություն է կրել Վրաստանի ընտրանուց 0։3 հաշվով, իսկ պատասխան խաղում՝ Թբիլիսիում պարտվել է 1։6 հաշվով։ Հայաստանի հավաքականի միակ գոլը երկրորդ խաղակեսում խփել է Էդգար Սևիկյանը։ Այս արդյունքով Հայաստանի թիմը պահպանել է իր տեղը C դիվիզիոնում, իսկ Վրաստանի հավաքականը տեղափոխվել է B դիվիզիոն։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |