ՀՀ-ն 2–րդ հայտով դիմել է ԵՄ խաղաղության գործիքից օգտվելու համար![]() 24 մարտի 2025 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել է, որ Հայաստանը ներկայացրել է երկրորդ հայտը Եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու համար։ «Պաշտպանության ոլորտում շատ կոնկրետ ու շոշափելի ծրագիր է Եվրոպական խաղաղության գործիքը։ Մենք արդեն ներկայացրել ենք երկրորդ հայտը 2025 թվականի համար, և պաշտպանության նախարարության հետ բավականին ակտիվ աշխատանք է ընթանում»,– ընդգծել է ԱԳ փոխնախարարը։ Նա նշել է, որ Եվրամիությունը վերածվել է Հայաստանի համար ավելի ազդեցիկ գործընկերոջ՝ անվտանգության ոլորտում, հայտնում է Արմենպրեսը։ Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը Եվրամիության հետ արդեն սկսել է քաղաքական ու անվտանգության ոլորտի երկխոսություն, որի շրջանակում արդեն երկու նիստ է կայացել։ «Մենք քննարկում ենք նոր ձևաչափեր, որտեղ պաշտպանական և անվտանգության հարցերի շուրջ պետք է սկսենք առավել ակտիվ աշխատանքներ։ Դրանով է պայմանավորված, որ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգությանն առաջին անգամ հատկացված է մեծ մաս, առանձին գլուխ կա դրա վերաբերյալ»,– նշել է նա։ Նա հավելել է, որ այս պահին Եվրամիության ներսում անվտանգության ոլորտի ամրապնդման վերաբերյալ օրակարգն ակտիվորեն քննարկվում է, ինչը Հայաստանի համար նոր հնարավորություններ է բացել՝ այդ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու տեսանկյունից։ Ավելի վաղ Հայաստանը Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 10 միլիոն եվրոյի աջակցություն՝ դաշտային մոդուլային ճամբարի կառուցման նպատակով, որը ներառելու է մեկ ամբուլատոր բժշկական կայան, ինչպես նաև անհրաժեշտ ծառայություններ ու կարողություններ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |