Դըկոտինյի. Սյունիքը ՀՀ անքակտելի մասն է

Դըկոտինյի. Սյունիքը ՀՀ անքակտելի մասն է

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելություն է կատարել Սյունիքի մարզ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա շեշտել է, որ Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է:

«Սկսում եմ բարեկամության, համերաշխության և աջակցության այցս Սյունիքի մարզ։ Սյունիքը Հայաստանի տարածքի անքակտելի մասն է։

Մարզի բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ՝ առանց վախի և սպառնալիքների»,–ասվում է գրառման մեջ։

Գորիսում դեսպանն այցելել է քաղաքում գտնվող Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն։

 Ուշագրավ
---