Հովհաննիսյան․ ԵՄ դիտորդների ներկայությունը շարունակելու է զսպող գործոն լինել![]() 24 մարտի 2025 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, ընդգծելով, որ Եվրամիության հետ գործընկերության նոր օրակարգում ամրագրվել է անվտանգային ոլորտը, նշել է, որ Եվրամիության դիտորդների ներդրումը անվտանգության ոլորտում պետք է նույնպես դիտարկվի որպես կարևորագույն գործոն։ Նա նշել է, որ Հայաստանի և ԵՄ-ի գործընկերության օրակարգում անվտանգության ոլորտն արդեն ամրագրվել է որպես ինքնուրույն ուղղություն, գրում է «Փաստինֆոն»։ «Այս համատեքստում ԵՄ-ի հետ մեր գործընկերության անվտանգային բաղադրիչը հաջողությամբ զարգանում է։ Այդ կոնտեքստում նաև քննարկում ենք նոր պաշտպանական և անվտանգային հարցերով խորհրդակցությունների մեխանիզմի մեկնարկը, որը մեր քաղաքական և անվտանգային երկխոսության մաս կկազմի։ ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը գալիք 2 տարիների ընթացքում շարունակելու է զսպող գործոն հանդիսանալ՝ նպաստելով սահմանային շրջաններում կայունության միջավարի ամրապնդմանը և էսկալացիայի հնարավոր ռիսկերի կանխարգելմանը»,-ասել է Հովհաննիսյանը»։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: Խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է 17 կետից, որոնցից նախկինում համաձայնեցվել էր 15-ը։ Չհամաձայնեցված կետերից մեկը միմյանց նկատմամբ միջազգային մակարդակով պահանջներից հրաժարվելն էր, իսկ մյուսը՝ այլ երկրների ներկայացուցիչներին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին չտեղակայելը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |