Արենիում տան պայմաններում բեզոարյան այծ են պահել․ Կենդանական աշխարհին պատճառվել է 15 մլն դրամի վնաս

Արենիում տան պայմաններում բեզոարյան այծ են պահել․ Կենդանական աշխարհին պատճառվել է 15 մլն դրամի վնաս

PanARMENIAN.Net - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտնաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ:

Հարուցված վարչական վայույթի շրջանակում պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վ.Օ.-ն իր տանը պահում է դաշտից հայտնաբերած բեզոարյան այծի 1 առանձնյակ։

Բնապահպանական մարմինները առգրավված կենդանին տեղափոխել են մասնագիտացված հաստատություն՝ պահպանության և վերահսկողության նպատակով.

Ապօրինի ձեռք բերված կենդանին առգրավվել և տեղափոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։

Իրավապահների կողմից կատարված նախնական գնահատմամբ՝ կենդանական աշխարհին պատճառված վնասը կազմել է 15,000,000 դրամ:

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---