Վարդաշենցիները փողոց են փակել․ Պատասխան են պահանջում Ավինյանից

Վարդաշենցիները փողոց են փակել․ Պատասխան են պահանջում Ավինյանից

PanARMENIAN.Net - Վարդաշենի հանրակացարաններում բնակվող քաղաքացիները կրկին հավաքվել են Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ՝ բողոք արտահայտելով իրենց սոցիալական խնդիրների վերաբերյալ և պահանջելով հանդիպում քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։

1.5 ժամ պահանջներին արձագանք չստանալուց հետո ակցիայի մասնակիցները որոշել են փակել Արգիշտիի փողոցը, հայտնում է «Փաստինֆոն»։

«2018թ․ Փաշինյանը պարտադրում էր փողոց փակել, որ ինքը նստի աթոռին, որ մեր մասին հոգ տանի, հիմա լայաղ չի անում ժողովրդի հարցերով զբաղվի։ Հիմա մենք ենք փակում փողոց, որ բարեհաճի ժամանի »,- հայտարարել է քաղաքացիներից մեկը։

Ոստիկանության ծառայողները փորձ են արել միջամտել՝ կանխելու համար ակցիայի մասնակիցների՝ հիմնականում կանանց՝ փողոց փակելու փորձը։

«Խաբեբա Ավինյան, դուրս արի ու պատասխան տուր»,- ասել են քաղաքացիները։

Վթարային շենքերի կոյուղու խողովակները վնասված են կեղտաջրերը լցվում են շենքի նկուղ և առաջին հարկեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---