ԵՄ-ն ողջունել է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը![]() 24 մարտի 2025 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը դրական է գնահատել Հայաստանի ու Թուրքիայի միջև Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության գլխավոր խոսնակ Անիտա Հիփերի հայտարարության մեջ։ «Բարի կամքի այս դրսևորումը ոչ միայն աջակցություն է Սիրիայի կարիքավորներին, այլև ընդգծում է երկկողմ երկխոսության կարևորությունը և նպաստում Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու նպատակով մարտի 21–ից տաս օրով բացվել է Մարգարայի կամուրջը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 32 տարի փակ մնացած սահմանային անցակետը։ Նմանատիպ քայլ է իրականացվել նաև 2023 թվականին, երբ Հայաստանը Մարգարայի կամրջով՝ որը փակ էր 1993-ից, Թուրքիա էր տեղափոխել 100 տոննա հումանիտար բեռ։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |