Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները![]() 25 մարտի 2025 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև երկկողմ օրակարգային հարցեր։ Կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում: Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել նախորդ շաբաթ երկու գերատեսչությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներին և մտքեր փոխանակել առաջիկա ծրագրերի շուրջ: Մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի գլխավորությամբ։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |