Բիթքոինը մարտի 7–ից հետո առաջին անգամ գերազանցել է $88,000![]() 25 մարտի 2025 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Բիթքոինը մարտի 7–ից հետո առաջին անգամ գերազանցել է $88,000–ը։ Հոդվածի գրելու պահին Ուոլ-սթրիտի հիմնական ինդեքսները գտնվում էին բարձրացման տարածքում՝ S&P 500-ը ավելացել էր 1․5%-ով, իսկ Nasdaq Composite-ը և Dow Jones-ը՝ համապատասխանաբար 1․96%-ով և 1․26%-ով, գրում է Investing.com-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղմել էր իր դիրքորոշումը մաքսատուրքերի հարցում՝ հայտնելով, որ փոխադարձ մաքսատուրքերի վերաբերյալ կդրսևորվի ճկունություն։ Ըստ կանխատեսումների՝ այս մաքսատուրքերը պետք է մտնեն ուժի մեջ ապրիլի 2-ին։ Ուշադրության կենտրոնում էին նաև Ռուսաստանին և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Էր Ռիադում, որոնք տևել են 12 ժամ։ Բիթքոինը ներկայացնում է համանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ, որը հիմնված է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա։ Համակարգի ցանկացած օգտատեր կարող է թողարկել բիթքոիններ՝ ստեղծելով նոր բլոկեր։ Գաղափարը հրապարակվել է 2008 թվականի նոյեմբերին՝ Սատոսի Նակամոտո կեղծանվամբ հեղինակի կողմից։ Բիթքոինի հանրաճանաչության գագաթնակետը նկատվել է վերջին տարիներին։ Բիթքոինի թողարկումը բնականորեն սահմանափակված է, և մեծ մասը արդեն «թողարկվել» է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |