Փաշինյան․ Բարձր ենք գնահատում Հունաստանի աջակցությունը ՀՀ–ում ժողովրդավարական բարեփոխումներին![]() 25 մարտի 2025 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ Անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ Հունաստանը, որպես ժողովրդավարության բնօրրան, այսօր էլ վառ օրինակ է հանդիսանում խորհրդարանական ժողովրդավարության մեջ։ Նա բարձր է գնահատել Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: «Հունաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական հույն ժողովրդին՝ մաղթելով Ձեր երկրին խաղաղություն և բարգավաճում: Հունաստանը ոչ միայն բացառիկ դեր ունի որպես ժողովրդավարության բնօրրան, այլև այսօր էլ հաջողությամբ հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության վառ օրինակ։ Բարձր ենք գնահատում Հունաստանի աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը։ Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամությունը հիմնված է երկու եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Համոզված եմ, որ առաջիկայում համատեղ ծրագրերի միջոցով երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության ներուժը լավագույնս կօգտագործվի՝ այն բարձրացնելով ռազմավարական մակարդակի՝ ի շահ և ի բարօրություն երկու ժողովուրդների: Մոտ ապագայում հանդիպման ակնկալիքով՝ ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանություն, խորին հարգանքիս հավաստիքը»,–ասվում է ուղերձում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |