Պապիկյանը շնորհավորել է Դենդիասին՝ Հունաստանի Անկախության օրվա առթիվ

Պապիկյանը շնորհավորել է Դենդիասին՝ Հունաստանի Անկախության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա առթիվ X-ի իր էջում շնորհավորել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։ Նա գրառում է արել X-ի իր էջում։

«ՀՀ պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչն արժևորում և բարձր ենք գնահատում»,–ասվում է ուղերձում։

 Ուշագրավ
---