Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՔԿ![]() 25 մարտի 2025 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե․ վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստացած ահազանգի հիման վրա իրականացրել է վարչական վարույթ՝ վերաբերող «ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում իրականացված ծառահատումներին։ Տեսչական մարմնի մասնագետներն ինստիտուտի տարածքում իրականացրած զննությամբ այգու հարավ-արևելյան հատվածում արձանագրել են «Կաղնի ամառային» տեսակի 35-ից 74 սանտիմետր տրամագծով ապօրինի կտրված 34 ծառի կոճղեր։ Վարույթի շրջանակում ձևավորված նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ համապատասխան քննություն իրականացնելու նպատակով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |