«Ականատես». Արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել

«Ականատես». Արքեպիսկոպոս Աջապահյանը հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել

PanARMENIAN.Net - «Ականատես» դիտորդական խումբը հայտարարել է, որ Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանն հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել, ինչն օրենքի պահանջների խախտում է։

Նշվում է, որ ըստ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 5-րդ կետի՝ կրոնական կազմակերպություններին արգելվում է ներգրավվել նախընտրական քարոզչության մեջ, լինի դա կազմակերպված կամ անհատական նախաձեռնությամբ իրականացված։

Օրենքն անվանում է նախընտրական քարոզչություն ցանկացած այն գործողություն, որի նպատակը ընտրողներին որևէ թեկնածուի, կուսակցության կամ դաշինքի օգտին կամ դեմ քվեարկելու մեջ համոզելն է։

«ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մարտի 23-ին և 24-ին ABC News և **News.am լրատվականներին տված հարցազրույցներում քարոզչական բնույթի կոչեր է հնչեցրել, ինչը օրենքի նշված պահանջների խախտում է։ Հորդորում ենք բոլոր կողմերին՝ պահպանել ընտրական օրենսգրքի կանոնները», հայտարարել է դիտորդական առաքելությունը։

ՏԻՄ ընտրությունները Գյումրիում կայանալու են մարտի 30–ին։

 Ուշագրավ
---