Արցախի ՄԻՊ. Խաղաղություն չի կարող հաստատվել 150,000 խախտված իրավունքի վրա![]() 25 մարտի 2025 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ իրավունքը մնում է թղթի վրա, եթե բացակայում է այն պաշտպանելու հանձնառությունը։ Նա այդ մասին ասել է ԱրցախTV-ի տեսանյութում։ Նա նաև ասել է, որ մարտի 29-ին, ժամը 15:00-ին, ինքը պատրաստվում է միանալ Երևանի Ազատության հրապարակում կայանալիք հավաքին՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների, հայտնում է Aysor.am–ը։ «150 հազար մարդու խախտված իրավունքների վրա խաղաղություն կառուցելն անարդյունավետ է, անարդար և անիրագործելի»,– նշել է նա։ Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդն ընդունել է №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամ ունեցող պալատում 29 պատգամավոր կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ։ Նիստին ներկա արտաքին գործերի նախարար Իգնազիո Կասիսը և մի շարք պատգամավորներ փորձել են կանխել բանաձևի ընդունումը՝ պնդելով, որ այն հակասում է միջազգային իրավունքին, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն։ Կասիսը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը շուտով խաղաղության պայմանագիր կստորագրեն, ուստի նման նախաձեռնության կարիք չկա։ Սակայն բանաձևի կողմնակիցները հակադարձել են, նշելով, որ Շվեյցարիան ապացուցել է իր չեզոք միջնորդ լինելու արդյունավետությունը։ Նրանք ընդգծել են, որ երկխոսության ապահովումը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև կարող է նպաստել բռնի տեղահանվածների անվտանգ ու կազմակերպված վերադարձին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |