Փաշինյանն ու Ռուբիոն խոսել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունից ու խաղաղության պայմաններից![]() 26 մարտի 2025 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցում քննարկել են ռազմավարական գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի, հայտնում է վարչապետի աշխատակազմը։ Փաշինյանը Ռուբիոյին ներկայացրել է բանակցային ընթացքը, որի արդյունքում ձեռք է բերվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցում։ Փաշինյանն ընդգծել է, որ նշված նախագիծն արդեն պատրաստ է ստորագրման։ Իր հերթին, Պետդեպի խոսնակ Թեմի Բրյուսը հայտնել է, որ ԱՄՆ կողմերը քննարկել են երկու երկրի՝ որպես ռազմավարական դաշնակիցների, համատեղ նպատակները։ Պետքարտուղար Ռուբիոն ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ձեռքբերումը՝ ընդգծելով, որ կայուն խաղաղությունն անհրաժեշտ է տարածաշրջանային լարվածությունը հաղթահարելու, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար։ Ընդգծվել է նաև, որ ցանկացած տեսակի նոր լարվածություն տարածաշրջանում անընդունելի է։ Զրուցակիցները նաև համաձայնեցրել են շարունակել բարձր մակարդակի շփումները Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |