ԱԺ-ն առաջին ընթերցմամբ մերժել է կենսաթոշակների բարձրացման նախաձեռնությունը![]() 26 մարտի 2025 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ մերժել է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվել է բարձրացնել կենսաթոշակները՝ դրանք կապելով սպառողական և պարենային զամբյուղների արժեքների հետ։ Քվեարկության արդյունքում 32 պատգամավոր կողմ է քվեարկել, 58-ը՝ դեմ, իսկ 1-ը՝ ձեռնպահ, հայտնում է Sputnik Արմենիան: Քվեարկությունից առաջ ԱԺ-ում ծավալվել է թեժ քննարկում ընդդիմադիր և իշխող պատգամավորների միջև։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչներն ընդդիմությանը մեղադրել են պոպուլիստական մոտեցումների մեջ, իսկ ընդդիմադիր պատգամավորները պատասխանել են՝ պնդելով, որ իշխանությունն օգտագործում է խեղաթյուրված թվեր՝ նպատակ ունենալով մոլորեցնել հասարակությանը։ «Հայաստան» խմբակցությունը նախագծում առաջարկել է հստակ սահմանել, որ 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը չպետք է լինի ավելի ցածր, քան պարենային զամբյուղի արժեքը, իսկ միջին կենսաթոշակը՝ սպառողական զամբյուղի արժեքից (որը ներառում է նաև ոչ պարենային ապրանքներ և կոմունալ ծախսեր)։ Օրինագծի համահեղինակ և «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ քննարկման ժամանակ ընդգծել է. «Կառավարությունը 2021–2026 թթ. իր ծրագրում խոստացել է, որ նվազագույն կենսաթոշակը կդարձնի նվազագույն պարենային զամբյուղից բարձր, բայց 2024 թվականի 4–որդ եռամսյակից դա արդեն այդպես չէ. նվազագույն կենսաթոշակը կազմում է 36 հազար դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ մոտ 36,7 հազար դրամ»: Նշվել է նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատմամբ՝ 2025 թվականին Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է ավելի քան 49 հազար դրամ, այն դեպքում երբ նվազագույն սպառողական զամբյուղը գնահատվում է 75,8 հազար դրամ։ Խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանն իր ելույթում ընդգծել է. «Կառավարությունը խուսափում է կենսաթոշակը սպառողական զամբյուղին համապատասխան ինդեքսավորելու պարտավորությունից, և այդ նպատակը թողնում է միայն դեկլարատիվ մակարդակում՝ իր ծրագրում, որը չիրականացնելու համար որևէ պատասխանատվություն չի կրելու»: Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի պաշտոնական հաշվարկ այս պահի դրությամբ չի իրականացվում։ Առկա բոլոր տվյալները ոչ պաշտոնական բնույթ ունեն և օրենքով որևէ պարտականություն չեն դնում կառավարությանը՝ թոշակներն ու սոցիալական վճարները վերանայելու հարցում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |