Քոչարյանի գրասենյակից` Փաշինյանին․ Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է![]() 27 մարտի 2025 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշելով, որ նախկին երեք նախագահները հրաժարվել են իր հետ ուղիղ եթերում բանավիճել, հունից դուրս է եկել, հայտարարել է, որ նրանք «իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթել են» իր վզին, կոշտ և զգացմունքային արտահայտություններ է օգտագործել։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, մեկնաբանելով վարչապետի խորհրդարանի ամբիոնից հնչեցրած ելույթը, ասել է, որ «լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է», հայտնում է Yerevan.Today-ը։ «Դրա ելույթի վերջին հատվածից ակնհայտ է, որ բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի: Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է: Իսկ ընդհանրապես, օղին դեղերի հետ չի կարելի խառնել»,- կարճ արձագանքեց Բագրատ Միկոյանը։ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի սուր ելույթը ԱԺ–ում՝ նշելով, որ նախկին նախագահների անունները շոշափելով, նա ընդամենը փորձում է լեգիտիմացնել բանակցային գործընթացը հանրությունից «թաքցնելու և կուլիսներում դավաճանության հերթական ակտը ձևակերպելու պրոցեսը»: Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Եթե մի կողմ դնենք ոչ այդքան շարքային ուրացողի նյարդային ջղաձգումներն ու այլանդակ պահվածքը և կապիտուլյանտի նախաձեռնած սարքովի հարցուպատասխանը դիտարկենք չոր տեքստի տեսանկյունից, ապա դրա ասածը հետևյալն է՝ եթե նախկին նախագահները ուղիղ եթեր բանավեճի չեն գալիս, ես ինձ իրավունք եմ վերապահում չանդրադառնալ, չմեկնաբանել բանակցային գործընթացի մանրամասները: Պարզ ասած, սա ասում է, որ հաշվետու է ոչ թե սեփական ժողովրդին, այլ իրեն հրապարակային ստորացրած և ապտակներ տված թշնամիներին, իսկ նախկին նախագահների անունները շոշափելով՝ ընդամենը փորձում է լեգիտիմացնել բանակցային գործընթացը հանրությունից թաքցնելու և կուլիսներում դավաճանության հերթական ակտը ձևակերպելու պրոցեսը: Պատանեկան ինքնադրսևորման չավարտվող փուլում գտնվող «Քաջ Նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում, իսկ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին»,-ասվում է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26–ին ԱԺ–ում հարցուպատասխանիժամանակ, հիշելով, որ նախկին երեք նախագահները հրաժարվել են իր հետ ուղիղ եթերում բանավիճել, հայտարարել է, որ նրանք «իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթել են» իր վզին։ «Դրա համար եմ ասում` եկեք գնանք, ուղիղ եթերում խոսանք։ Բոլորն ասում են՝ մենք իրա հետ բանավճելու բան չունենք։ Արա, եթե բանավիճելու բան չկա, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Ես ասում եմ՝ ես ձեզ պատերով կտամ, ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, հերիք ա ներվերներիս հետ խաղաք, ես ձեզ ոտի տակ կտամ»,- հունից դուրս է եկել Փաշինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |