2․3 մագնիտուդով երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստանի սահմանին

2․3 մագնիտուդով երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստանի սահմանին

PanARMENIAN.Net - Մարտի 26-ին՝ տեղական ժամանակով 23:43-ին (Գրինվիչի ժամանակով՝ 19:43-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 2․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին՝ Բավրա գյուղից 6 կիլոմետր հյուսիս-արևելք, 10 կիլոմետր խորությամբ։

Էպիկենտրոնի շրջակայքում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-ից 3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 41.15⁰ հյուսիսային լայնությամբ և 43.87⁰ արևելյան երկայնությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---