Սերժ Սարգսյանի գրասենյակ. «Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց՝ բանավիճել»![]() 27 մարտի 2025 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից 168.am-ի հարցին ի պատասխան մեկնաբանել են մարտի կառավարության և Ազգային ժողովի միջև հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հերթական ելույթը, որի թիրախում հայտնվել են բանավեճի իր առաջարկին չարձագանքած նախորդ նախագահները։ Սերժ Սարգսյանի գրասենյակից նշել են, որ «նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել»։ «Իր աղետալի գործունեությանը տրված բոլոր գնահատականներից՝ ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած նրա հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից: Ադրբեջանի հետ հիմա էլ բանակցություններում կրկնակապիտուլյացիայի ենթարկված անձը երեկ խղճուկ կապիտուլյացիայի ենթարկվեց նաև բանականության ու բարոյականության հետ անհավասար պայքարում: Նրա հոգեկան անհավասարակշիռ վիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև իր իսկ պատճառով հաստատված ռազմաքաղաքական անհավասարակշռության հայելային արտացոլումն է, որը կապիտուլյանտը չի կարողանում թաքցնել Ալիևի պարտադրած ցածր նշաձողի ծանրության տակ մնացած վախերի պատճառով: Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը և հրապարակել ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը”,–ասվում է մեկնաբանության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26–ին ԱԺ–ում հարցուպատասխանիժամանակ, հիշելով, որ նախկին երեք նախագահները հրաժարվել են իր հետ ուղիղ եթերում բանավիճել, հայտարարել է, որ նրանք «իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթել են» իր վզին։ «Դրա համար եմ ասում` եկեք գնանք, ուղիղ եթերում խոսանք։ Բոլորն ասում են՝ մենք իրա հետ բանավճելու բան չունենք։ Արա, եթե բանավիճելու բան չկա, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Ես ասում եմ՝ ես ձեզ պատերով կտամ, ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, հերիք ա ներվերներիս հետ խաղաք, ես ձեզ ոտի տակ կտամ»,- հունից դուրս է եկել Փաշինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |