ԱԳՆ․Կապանում ՌԴ հյուպատոսության բացման հարցը քննարկման փուլում է![]() 27 մարտի 2025 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկման փուլում է: Այդ մասին հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից, հայտնում է Sputnik Արմենիան։ ԱԳՆ–ից հարցրել էին, թե գործընթացն այս պահին որ փուլում է, երբ է նախատեսվում հյուպատոսության պաշտոնական բացումը, ինչ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, և ինչը հանդիսանում է հյուպատոսության դեռևս չբացվելու պատճառը։ «Ձեր կողմից բարձրացված հարցը գտնվում է երկու երկրների միջև քննարկումների փուլում»,– պատասխանել է ԱԳՆ–ն։ Սյունիքի մարզում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու հարցը գտնվում է քննարկման փուլում արդեն մոտ երեք տարի։ 2023 թվականի սեպտեմբերից Կապանում գործում է մասնագիտական խումբ, որը պատասխանատու է հյուպատոսության բացմանն ուղղված նախապատրաստական քայլերի իրականացման համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |