ՔՊ-ն համաձայնություն կտա Աղազարյանին ու Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն

ՔՊ-ն համաձայնություն կտա Աղազարյանին ու Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուն

PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է, որ համաձայնություն կտա ՀՀ գլխավոր դատախազի միջնորդություններին՝ անձեռնմխելիությունից զրկելու ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին ու Տարոն Մարգարյանին։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Չենք խոչընդոտի արդարադատության իրականացմանը»,- հավելել է նա։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցկացրել է փակ քննարկում՝ նպատակ ունենալով որոշել իր դիրքորոշումը։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։

 Ուշագրավ
---