Կոստանյան․ ՀՀ–ն և միջազգային հանրությունը Բաքվին կոչ են անում դադարեցնել գերիների կեղծ դատավարությունները![]() 27 մարտի 2025 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է, որ ՀՀ–ն և միջազգային հանրությունն Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել հայ գերիների և այլ պահվող անձանց նկատմամբ Բաքվում իրականացվող կեղծ դատական գործընթացները և ազատել նրանց։ Կոստանյանը, մեկնաբանելով Ադրբեջանից հնչած այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի արցախյան պատերազմների մասնակիցներին իբր պատժելու ուղղությամբ, ընդգծել է, որ նման հայտարարություններն արվում են՝ նպատակ ունենալով ստվերելու Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող կեղծ դատական գործընթացը, հայտնում է Արմենպրեսը։ «Սա իրականացվում է՝ ստվերելու համար Բաքվում այս պահին ընթացող իրավական գործընթացները, որոնք դժվար է նույնիսկ իրավական անվանել։ Բնականաբար, միջազգային հանրությունն ու Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել այս գործընթացները և ազատ արձակել մեր հայրենակիցներին, և դրան ի պատասխան Ադրբեջանը նման հայտարարություններով է հանդես գալիս»,- շեշտել է Կոստանյանը։ Խոսելով նաև Բաքվի վերջին հայտարարությունների մասին, ըստ որոնց՝ իբր Ադրբեջանը նախատեսում է տեղահանել և Հայաստանում վերաբնակեցնել ադրբեջանցիներին, նախարարի տեղակալը ընդգծել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում նման դրույթ չկա, և նման հարց չկա նաև Երևանի օրակարգում։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |